ru24.pro
World News
Октябрь
2024

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարն այցելել է Ուկրաինա

0

Այսօր Կիև է ժամանել ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն,  ասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական կայքում։

Սա Ռյուտեի առաջին արտասահմանյան այցն է նոր պաշտոնում:

Ինչպես նշվում է, ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը կհանդիպի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, իսկ հանդիպումից հետո նրանք մամուլի ասուլիսով հանդես կգան:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր առաջին ասուլիսում Մարկ Ռյուտեն խուսափել էր կանխատեսումներ անել, թե երբ Ուկրաինան կարող է անդամակցության հրավեր ստանալ։

Ռյուտեն նաև ասել է, որ Ուկրաինային արևմտյան հեռահար զենքերով Ռուսաստանի Դաշնության վրա հարձակվելու թույլտվություն տալու որոշումը պետք է կայացնեն դաշնակիցները, որոնք փոխանցում են այդ զենքերը։