ru24.pro
World News
Октябрь
2024

«Յուվենտուսի» պաշտպանության առաջատարն այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա

0

«Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Բրեմերը ծանր վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 2-րդ տուրի «Լայպցիգի» դեմ խաղում (2:3):

Բրազիլացին ստիպված է եղել փոխարինվել արդեն հանդիպման 6-րդ րոպեին։ Լրագրող Միրկո Նիկոլինոյի տեղեկություններով՝ այսօրվա հետազոտության արդյունքներով խաղացողի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների պատռվածք և մենիսկի վնասվածք։

Ավելի ուշ թուրինյան ակումբը հայտարարեց, որ 27-ամյա խաղացողը պատռել է խաչաձև կապանները և կենթարկվի վիրահատության։ Բացի բրազիլացուց վնասվածք է ստացել նաև թիմի արգենտինացի հարձակվող Նիկո Գոնսալեսը՝ վերջինիս մոտ ախտորոշվել է մկանային վնասվածք։