Պետրոս Ղազարյանը ստում էր, Հ1-ում կա «սև ցուցակ» ու Սրբազանի դժգոհությունները տեղին էին. Արմեն Աշոտյան
Ամեն տեղ, որտեղ հասարակությունը ուզում է իր արդարացի պահանջը ձևակերպել, առաջանում են ոստիկանական շարքեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով երեկ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում Բագրատ Սրբազանի ուղերձին:
«Դա կարող է լինել համալսարան, բուհական միջավայր, հեռուստաընկերություն: Այդ հեռուստաընկերությունը վաղուց հանրային չէ, փաշինյանական է: Գուցե մեր ժամանակ էլ լիարժեք անկախ չի եղել Հ1-ը, բայց այսօրվա պես խայտառակություններ չեն եղել, հիշում եմ, որ Նիկոլը էկրաններից չէր իջնում:
Իսկ Պետրոսս Ղազարյանը երեկ ստում էր, 2018 թվականի դեկտեմբերից հետո, երբ գնացի իրեն հյուր, մի քանի անգամ իրեն դիմել եմ, որ ինձ հրավիրի: Կներեք անհամեստությանս համար, բայց ես ամենավերջին մարդը չեմ քաղաքական դաշտում, որին 5 տարի չեն հրավիրել եթեր: Հ1-ում կա «սև ցուցակ» ու Սրբազանի դժգոհությունները մեղմ էին ու իրավացի»,- ասաց Աշոտյանը: