ru24.pro
World News
Октябрь
2024

ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 190-ի (լուսանկարներ)

0

Մեկ շաբաթից ավելի ԱՄՆ-ն պատուհասած «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 190-ի, հայտնում է cnn.com-ը:

Զոհերը գրանցվել ե երկրի հարավարևելյան հատվածի վեց նահանգներում: Սաստիկ քամիներով, տեղատարափ անձրևներով և ջրեղեղներով ուղեկցվող փոթորիկն ահռելի վնաս է հասցրել տարբեր ենթակառուցվածքներին:

Հյուսիսային և Հարավային Կարոլինաներում ավելի քան մեկ միլիոն բաժանորդ առանց էլեկտրաէներգիայի է մնացել, հարյուրավոր ճանապարհներ փակ են:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այցելել է  Հյուսիսային և Հարավային Կարոլինա նահանգներ, մինչդեռ փոխնախագահ Կամալա Հարրիսն այցելել է Ջորջիա: