Դեպի Դուբայ. նոր արշավ՝ Բիբլոս Բանկ Արմենիայի պրեմիում քարտապանների համար
Բիբլոս Բանկ Արմենիայի World Elite Mastercard քարտապաններն ունեն դեպի Դուբայ ուղևորություն շահելու հնարավորություն։
Բանկի պրեմիում քարտապանները կարող են մասնակցել Mastercard-ի հետ համատեղ անցկացվող արշավին, շահել 2 անձի համար հնգօրյա ուղևորությունն ու մեկնել Դուբայ իրենց հարմար օրերին (2025 թ․ մարտին կամ ապրիլին):
Խաղարկությանը մասնակցելու համար հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը անհրաժեշտ է կատարել 5 և ավելի անկանխիկ վճարում ընդհանուր 500,000 և ավելի ՀՀ դրամի չափով։
Հաղթողը կընտրվի սոցիալական ցանցերում, ուղիղ եթերում պատահականության սկզբունքով, դեկտեմբերի սկզբին։ Խաղարկության հստակ օրը կհայտարարվի Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։
Մանրամասները հասանելի են Բանկի պաշտոնական կայքում:
Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։
Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ: