Տեն Հագը պատասխանել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից իր հնարավոր հեռացման մասին հարցին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Լոնդոնի «Տոտենհեմից» կրած խոշոր հաշվով պարտությունից հետո (0:3) պատասխանել է ակումբից իր հնարավոր հեռանալու մասին հարցին։
«Ես չեմ մտածում այդ մասին: Ամռանը ղեկավարներն ու սեփականատերերը որոշեցինք շարունակել միասին աշխատել։ Մենք մանրակրկիտ վերլուծություն ենք անցկացրել՝ հասկանալու համար, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ «Մանչեսթեր Յունայթեդին» որպես կազմակերպություն և ինչպես կառուցել թիմ:
Բոլոր որոշումներն ընդունվել են համատեղ, թեև մենք հասկանում էինք, որ դա ժամանակ է պահանջում։ Մենք բոլորս նույն նավի մեջ ենք՝ տերերը, ղեկավար թիմը, անձնակազմը և խաղացողները», — լրագրող Լաուրի Ուիթվելը մեջբերում է Տեն Հեգի խոսքերը սոցիալական ցանցերում:
Ներկայումս «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 12-րդ տեղը։ Էրիկ տեն Հագի թիմը 6 խաղում կրել է 3 պարտություն։