ru24.pro
World News
Сентябрь
2024

«Հելեն» փոթորկի հասցրած վնասի չափը ճշգրտվում է. Սպիտակ տուն

0

ԱՄՆ-ին պատուհասած «Հելեն» փոթորկի հետևանքով հնարավոր է զոհված լիներ մինչև 600 մարդ: Այս մասին «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ, ասել է Սպիտակ տան ներքին անվտանգության հարցերով խորհրդական Էլիզաբեթ Շերվուդ Ռենդալը:

«Մինչև 600 մարդ կարող էր մահանալ, բայց մենք հստակ թիվ չունենք»,- ասել է Ռանդալը ճեպազրույցի ժամանակ։

Նա հավելել է, որ իշխանություններն այս փուլում չեն պարտավորվում գնահատել ամերիկյան տնային տնտեսություններին մոլեգնող աղետի վնասի չափը։ «Մենք այդ տվյալները չունենք, գնահատումը կարող է տևել մի քանի օր»,- հավելել է պաշտոնյան։