ru24.pro
World News
Сентябрь
2024

«Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը Մարկ Բերնալի հետ

0

«Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը 17-ամյա կիսապաշտպան Մարկ Բերնալի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կատալոնացիները երկարաձգել են պայմանագիրը Մարկ Բերնալի հետ և այն կգործի ևս երկու մրցաշրջան։ Ակումբն ունի պայմանագիրը ևս երեք տարով երկարաձգելու տարբերակ։

Երիտասարդ կիսապաշտպանի տրանսֆերի փոխհատուցման գումարն ըստ նոր պայմանագրի կազմում է 500 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Բերնալը հիմնական կազմում իր նորամուտը նշել է Իսպանիայի առաջնության 1-ին տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղում, իսկ հետո խաղացել է Բիլբաոյի «Ատլետիկի» ու «Ռայո Վալեկանոյի» դեմ։ Վերջին խաղից հետո ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է խաչաձև կապանների վնասվածք։