ru24.pro
World News
Сентябрь
2024

Փաշինյանն Էրդողանից ու Ալիևից իշխանություն է մուրում, ոչ թե խաղաղություն․ Կարեն Բեքարյան (տեսանյութ)

0

Փաշինյանն Էրդողանից ու Ալիևից իշխանություն է մուրում, ոչ թե խաղաղություն։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է  «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն ԲԵքարյանը․

«Գործ ունենք մուրացիկության հետ։ Մուրացիկության նպատակը խաղաղություն բերելու երգերը չեն, իշխանություն պահելն է։ Փաշինյանն Էրդողանից ու Ալիևից իշխանություն է մուրում, ոչ թե խաղաղություն։ Համաշխարհային պատմությունն ապացուցել է, որ խաղաղություն մուրալ չի ստացվում։

Փաշինյանի երեկվա ելույթի անկեղծություն-կոդը՝ հայ-ադրբեջանական հանձնաժողով, որը կզբաղվի խաղաղության պայմանագրի իրագործման հարցերով։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը մտնում է մեր տուն։ Օրինակ, մի օր կարող է ասել, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, վերլուծաբաններ, որոնք խանգարում են խաղաղությանը, պետք է քրեական օրնեսգրքում հոդված մտցնել ու բռնել նրանց»,- նշել է Բեքարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․