ՈւԵՖԱ-ն տուգանել է Բարսելոնային և զրկել երկպագուներից ՉԼ-ի հաջորդ անտագնա խաղում
Անցած հինգշաբթի «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի արտագնա խաղում 1։2 հաշվով պարտվեց «Մոնակոյին»։ Բայց, ինչպես պարզվեց, կատալոնական ակումբի համար միայն պարտությունը չէ, որ խնդիրներ առաջացրեց խաղից հետո։
ՈւԵՖԱ-ն թույլատրել է հետաքննություն անցկացնել «Բարսելոնայի» երկրպագուների պահվածքի վերաբերյալ։ Կատալոնական ակումբի երկրպագուների համար նախատեսված տրիբունայում նկատվել է պաստառ, որի վրա պատկերված էր նացիստական «Sieg Heil» կարգախոսը, սակայն առաջին բառի փոխարեն գրված էր Ֆլիկ՝ «Բարսելոնայի» գերմանացի մարզչի ազգանունը։
ՈւԵՖԱ-ի վերահսկիչ, էթիկայի և կարգապահական կոմիտեն (CEDB) դրա համար այսօր տուգանեց կատալոնական ակումբին 10 հազար եվրոյով և արգելեց «Բարսելոնայի» երկրպագուներին ներկա գտնվել Չեմպիոնների լիգայի իրենց հաջորդ արտագնա հանդիպմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 6-ին Բելգրադում «Ցրվենա Զվեզդայի» դեմ։