ru24.pro
World News
Сентябрь
2024

Հայաստանի համար «լավագույն լուծումը» կլինի ռազմական չեզոքությունը. Հաջիև

0

Հայաստանի համար «լավագույն լուծումը» կլինի ռազմական չեզոքությունը, ոչ թե Ադրբեջանի դեմ ռազմական դաշինքների ստեղծումը. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, պետության ղեկավարի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Ըստ Իլհամ Ալիևի օգնականի՝ Հայաստանի ռազմականացումը պետք է իրականացվի «պատասխանատու ձևով և համաչափ», մինչդեռ Բաքուն, նրա պնդմամբ, ինքնապաշտպանվելու իրավունք ունի: Հաջիևը մտահոգություն է հայտնել Երևանի կողմից Ֆրանսիայից հեռահար հրթիռների գնման առնչությամբ։

«Հայաստանի համար լավագույն լուծումը կլինի չեզոքությունը, այլ ոչ թե Ադրբեջանի դեմ ռազմական դաշինքների ստեղծումը»,- նշել է նա։

Բաքուն, նրա խոսքով, փորձեր է տեսնում արևմտյան որոշ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի կողմից «սխալմամբ աջակցելու Հայաստանին իր ռևանշիստական նկրտումներում»:

«Սա հակաարդյունավետ է ամբողջ Եվրոպայի համար», - ասել է նա: