ru24.pro
World News
Сентябрь
2024

MLS-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները․ Մեսսիի տրանսֆերային արժեքը նվազել է

0

Transfermarkt-ը թարմացրել է MLS-ում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Առաջնության գլխավոր աստղ Լիոնել Մեսսիի տրանսֆերային արժեքը նվազել է 5 միլիոն եվրոյով և այժմ կազմում է 25 միլիոն։

Սակայն «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստը մնում է առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: 37-ամյա Լեոն 10 միլիոն եվրոյով առաջ է MLS-ի ամենաթանկարժեք երկրորդ և երրորդ ֆուտբոլիստներից:

Իսկ ահա «Կոլամբուսի» ուրուգվայահայ հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է և այժմ կազմում է 8 մլն եվրո։ Նախկինում ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում էր 7 մլն եվրո։ Նա այժմ այս ցուցանիշով կիսում է 12-18-րդ տեղերը։