«Լոս Անջելեսն» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ԱՄՆ գավաթը
«Լոս Անջելեսը» նվաճեց ԱՄՆ գավաթը. Եզրափակչում Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվողի նոր թիմը հաղթեց «Կանզաս Սիթիին» 3-1 հաշվով։
Օլիվիեն բացեց հանդիպման հաշիվը, սակայն մրցակիցներին հաջողվեց հավասարեցնել այն։ Ի վերջո, հաղթանակը ձեռք բերվեց ավելացված ժամանակում երկու գոլի շնորհիվ։
«Լոս Անջելեսն» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց ԱՄՆ գավաթը։
«Ես իսկապես հպարտ եմ թիմով: Ես եկել եմ այստեղ եզրափակիչներում խաղալու և գավաթներ նվաճելու համար»,- ասել է Ժիրուն, ում խոսքերն է մեջբերում The Guardian-ը:
«Գավաթը շատ բան է նշանակում ակումբի համար, և մենք տոնեցինք երկրպագուների հետ, քանի որ նրանք արժանի էին դրան: Սա մեզ խթան կհանդիսանա մրցաշրջանի վերջին հատվածից առաջ»,- ասել է դարպասապահ Ուգո Լյորիսը: