ru24.pro
World News
Сентябрь
2024

Ամփոփվել են աղետի գոտում գյուղատնտեսությանը պատճառված վնասների տվյալները

0

Տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի հերթական նիստը՝ ՆԳ նախարարության նախագահությամբ։ Հերթական նիստի շրջանակում քննարկվել են մարզերում գյուղատնտեսության ոլորտին պատճառված վնասները, ամփոփվել են Տավուշի և Լոռու մարզպետների կողմից հանձնաժողովին ներկայացված տվյալները։

Հանձնաժողովը հաստատել է ներկայացված ամփոփ տվյալները և որոշում կայացրել դրանք ներկայացնելու Էկոնոմիկայի նախարարություն՝ դիմումների ընդունման հետագա գործընթացն ապահովելու նպատակով։

The post Ամփոփվել են աղետի գոտում գյուղատնտեսությանը պատճառված վնասների տվյալները first appeared on MediaLab Newsroom-Laboratory.