ru24.pro
World News
Сентябрь
2024

Հորդանանը Սարին Հայրապետյանի «Իմ քաղցր երկիրը» ֆիլմն ընտրել է «Օսկար»-ի ներկայացնելու համար

0

Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովը ռեժիսոր Սարին Հայրապետյանի «Իմ քաղցր երկիրը» վավերագրական ֆիլմն ընտրել է՝ այն ներկայացնելու «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում: Այս մասին հայտնում է deadline.com-ը:

Վավերագրական ֆիլմը պատմում է 11-ամյա Վրեժի մասին, որը երազում է ատամնաբույժ դառնալ Արցախում գտնվող իր գյուղում։ Երբ պատերազմը կրկին բռնկվում է, Վրեժն ընտանիքի հետ փախչում է, իսկ պատերազմի ավարտից հետո կրկին վերադառնում ավերված հայրենիք: Վրեժը միաժամանակ դիմակայում է նոր դաժան իրողություններին, պատրաստվում ապագա մարտերին, պայքարում իր տրավմաների դեմ:

«Իմ քաղցր երկիրը» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել այս տարվա սկզբին Sheffield DocFest-ում, այն նաև ցուցադրվել է Ամմանի միջազգային կինոփառատոնում, որտեղ արժանացել է ժյուրիի մրցանակին որպես լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի և FIPRESCI մրցանակի՝ որպես լավագույն լիամետրաժ արաբական վավերագրական ֆիլմ:

Սարին Հայրապետյանը ծնվել է Հորդանանում, այժմ բնակվում է Նյու Յորքում: