ru24.pro
World News
Сентябрь
2024

2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. բիզնես համայնքը ծանոթացել է ընկերության բաժնետեր դառնալու առաջարկին (տեսանյութ, լուսանկարներ)

0

Հայաստանի գործարար համայնքը և առաջատար մասնագետները մեկ օրով հավաքվել են Երևանի կենտրոնում` քննարկելու Telcell  ընկերության բաժնետեր դառնալու հնարավորությունները:

Սեպտեմբերի 24-ին Telcell ընկերությունը ֆինանսական ոլորտի առաջատարների հետ քննարկեց և թափանցիկությամբ ներկայացրեց բաժնետոմսերի գնման հնարավորություններն։ Միջոցառումն արձանագրեց. լավագույն ժամանակը հիմա է` 2024-ին «Թել-սելի» բաժնետեր դառնալը հնարավոր է: 

«Ուրախ եմ, որ մեր ընկերության բաժնետեր դառնալու առաջարկն այսչափ հետաքրքրություն է առաջացրել։ Սա ցուցիչն է նրա, որ Telcell ընկերության գրանցած տարիների կայուն աճը տեսանելի է նաև հանրությանը, և դա ոգևորիչ է։

Գործընկերների վստահությունն, իհարկե, ամենակարևորն է, բայց մենք այսօր ցանկանում ենք առավել բաց ու թափանցիկ ներկայացնել դրա հիմքերը՝ ի դեմս մեր գրանցած ցուցանիշների։

Գաղտնիք չէ, որ առաջինը լինելով տերմինալային բիզնեսում, 17 տարիների ընթացքում մենք ոչ միայն կարողացել ենք պահպանել մեր առաջատար դիրքերը խիստ մրցակցային դարձած շուկայում, այլև դիվերսիֆիկացրել ենք մեր պորտֆելը մի շարք ռազմավարական ուղղություններով՝ ստեղծելով էկոհամակարգային բիզնես։ Դրա արդյունքում  մեր օգտատերերի քանակը 5 տարվա կտրվածքով աճել է շուրջ 25 անգամ, իսկ շրջանառության ծավալները՝ շուրջ 14 անգամ։

Անդրադառնալով ընկերության  թողարկված բաժնետոմսերին՝ պետք է նշեմ, որ ընկերությունն արել է առավելագույնը,  որպեսզի մարդիկ ցանկանան այստեղ ներդրում կատարել  ոչ միայն այն պատճառով, որ «Թել-սելը» ազգային վճարահաշվարկային դիրքավորմամբ և մեծ հեռանկարով ընկերություն է, այլ նաև նրա համար, որ այս առաջարկը պետք է համարել ողջամիտ և շահավետ ֆինանսական որոշում»,- ասել է «Թել-սել» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը: 

Հաջորդիվ Արտյոմ Ղազարյանը  հյուրերին է ներկայացրել Telcell ընկերության նոր թողարկված բաժնետոմսերի գնման առաջարկը: Միջոցառման ժամակ հրավիրված պանելային քննարկմանը խոսել են են ոլորտի առաջատար մասնագետներ, այդ թվում նաև «Թել-սել» ընկերության խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը, ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանը,  «Արմբրոկ» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը և «Ֆինարմ» ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը։


«Մեր շրջանառությունը վերջին 7 տարիների ընթացքում գրանցել է միջինում տարեկան 28 տոկոս աճ, և այս տարի արդեն մեր կանխատեսումներով պետք է ունենանք մոտ 2.2 մլրդ դրամի շահույթ: Այլ կերպ ասած՝ կանխատեսում ենք, որ կունենանք ոչ պակաս, քան 20 տոկոս աճ՝ համեմատած 2023–ի հետ»,-ընկերության ֆինանսական ցուցանիշերը ներկայացնելիս ասել է Telcell ընկերության ֆինանսական տնօրեն Թամարա Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 18-ին «Թել-սել» ընկերությունը հայտարարել է շուրջ 1,5 միլիարդ ընդհանուր արժեքով բաժնետոմսերի թողարկման մասին, որոնց վաճառքի վերջնաժամկետը 2024թ. նոյեմբերի 30-ն է։ Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացնում է «Արմբրոկ» ներդրումային ընկերությունը, իսկ դեպոզիտար ծառայությունները մատուցում է  Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան: Մեկ բաժնետոմսի արժեքը 400 ՀՀ դրամ է, իսկ նվազագույն քանակը առաջին գնման դեպքում ՝  10 բաժնետոմս։ Telcell Wallet հավելվածի օգտատերերը  բաժնետոմսեր կարող են գնել  Telcell Wallet հավելվածում։ Ավելի մանրամասն տեղեկության համար կարող եք այցելել invest.telcell.am կայքը։