ru24.pro
World News
Сентябрь
2024

Հայ-կիպրական համագործակցությունը ներառում է պաշտպանական գնումների ոլորտը. Վասիլիս Պալմաս

0

Այս այցը Հայաստան Կիպրոսի և Հայաստնի միջև առկա ամուր կապերի, բարեկամության և համագործակցության վառ ապացույց է։ Այս մասին մամուլի համար հայտարարության ժամանակ ասաց Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը՝ շնորհակալություն հայտնելով իր գործընկեր Սուրեն Պապիկյանին ջերմ ընդունելության, գերազանց հյուրընկալության և չափազանց կարևոր ու կառուցողական քննարկումների համար։

«Մեր երկրներն ունեն հարուստ պատմություն, ընդհանուր մշակութային ժառանգություն, խորը գիտակցում և փոխըմբռնում այն մարտահրավերներին, որոնք պետք է հաղթահարեն և դիմակայեն փոքր պետությունները։ Փոքր պետություններ, որոնք վճռական են պաշտպանելու իրենց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»,-ընդգծեց Պալմասը։

Նրա խոսքով՝ Կիպրոսի Հանրապետության դեսպանության գործունեությունը Հայաստանում գագաթնակետն է և հաստատումն է երկու երկրի միջև առկա բարձր համագործակցության։

«Կիպրոսը և Հայաստանը տարիներ շարունակ արդեն ձևավորել են բովանդակալից և զարգացող հարաբերություններ և համագործակցություն՝ անվտանգության և պաշտպանության ոլորտներում։ Մեր համագործակցությունը ներառում է փոխադարձ այցեր ռազմական անձնակազմի, ընդհանուր զորավարժություններ և վարժանքներ, ինչպես նաև պաշտպանական գնումների ոլորտը։

Մեր զինված ուժերի փոխգործակցությունն այդ ձևաչափի շնորհիվ էլ ավելի է ամրապնդվել, բայց, միևնույն ժամանակ, զարգացել է փոխադարձ հարգանքը և փոխըմբռնումը։ Գերազանց եմ գնահատում մեր հարաբերությունները»,-եզրափակեց Կիպրոսի պաշտպանության նախարարը՝ շեշտելով, որ այդ հարաբերություններն ու համագործակցությունն ընդլայնելու մեծ ներուժ կա։