ru24.pro
World News
Сентябрь
2024

Բլինկենը վաղը Նյու Յորքում կհանդիպի Միրզոյանի և Բայրամովի հետ՝ խաղաղության բանակցությունների «վերջնական փուլը» ներկայացնելու համար. «Թուրան»

0

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վաղը Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ՝ խաղաղության բանակցությունների «վերջնական փուլը» ներկայացնելու համար։ Այս մասին գրել է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով քաջատեղյակ երկու աղբյուրների:

Սակայն դեռ պարզ չէ, թե որն է լինելու «վերջնական փուլը» և ինչ ելք այն կունենա։ Պետքարտուղարությունն այս տեղեկությունը չի մեկնաբանել։

ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովն այս օրերին գտնվում են Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանավեճերին։