ru24.pro
World News
Сентябрь
2024

«Ռեալը» հաղթեց Անչելոտիի համար հոբելյանական խաղում, Մբապեն վնասվածք է ստացել

0

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածք է ստեցել «Ալավեսի» դեմ խաղում: 25-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտը լքել է հանդիպման 80-րդ րոպեին ազդրի շրջանում ունեցած մկանային ցավերի պատճառով։

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է Մբապեի վնասվածքի մասին հարցին:
 
«Կիլիանը լավ է: Նա մի փոքր հոգնած էր և փոխարինում խնդրեց՝ ավելորդ ռիսկերից խուսափելու համար»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Մադրիդ Xtra-ն:

Նշենք, որ Լա լիգայի 7-րդ տուրի շրջանակում երեկ Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ալավեսին»։ Հանդիպումն ավարտվեց մադրիդցիների հաղթանակով՝ 3-2 հաշվով։

Տանտերերի կազմում աչքի ընկան Լուկաս Վասկեսը, Կիլիան Մբապեն և Ռոդրիգոն։ Մինչև 85-րդ րոպեն մադրիդցիները հաղթում էին երեք գոլի առավելությամբ, սակայն խաղավերջում «Ալավեսը» մոտ էր հանդիպման ելքը շրջելուն։ Հյուրերի կազմում աչքի ընկան Բենավիդեսն ու Գարսիան, ովքեր գոլերը խփեցին 85-րդ ու 86-րդ րոպեներին։ Սակայն ավելին անել Լուիս Գարսիայի թիմին անել չհաջողվեց։

Այս հանդիպումը հոբելյանական էր մադրիդյան թիմի գլխավոր մարզչի համար․ Կառլո Անչելոտին 300-րդ հանդիպումն անցկացրեց «Արքայական ակումբի» ղեկին։

«Ռեալն» այս խաղից հետո 17 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում, «Ալավեսը»՝ 10 միավորով 8-րդը։ Հաջորդ տուրում՝ սեպտեմբերի 29-ին «Սերուցքայինները» արտագնա հանդիպում կանցկացնեն Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։