ru24.pro
World News
Сентябрь
2024

Կոչ եմ անում ազատ արձակել նրբերշիկներին. Մեծ Բրիտանիայի վարչապետը լեզվի սայթաքում է թույլ տվել (տեսանյութ)

0

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը լեզվի սայթաքում է թույլ տվել՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանն իսրայելցի պատանդների փոխարեն կոչ անելով «ազատ արձակել նրբերշիկներին»:

Միջադեպը տեղի է ունեցել Լիվերպուլում իշխող Լեյբորիստական կուսակցության համագումարում կառավարության ղեկավարի ելույթի ժամանակ։

Նա դիմել է ՀԱՄԱՍ շարժմանը՝ ցանկանալով կոչ անել ազատել իսրայելցի գերիներին, սակայն free hostages արտահայտության փոխարեն սխալմամբ ասել է՝ free sausages (ազատեք նրբերշիկներին):

Նշենք, որ ՀԱՄԱՍ-ն անցած տարվա հոկտեմբերից իր մոտ է պահում հարյուրից ավելի իսրայելցի պատանդների, որոնց վերադարձի շուրջ բանակցություններն առայժմ անարդյունք են:

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: