ru24.pro
World News
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24
25
26
27
28
29
30

Հայաստանի շախմատի հավաքականները հատուկ մրցանակներ են ստացել. Համաշխարհային 45-րդ Օլիմպիադա

0

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված շախմատի Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի փակման արարողության ժամանակ Հայաստանի հավաքականներն արժանացել են հատուկ մրցանակների:

Գլխավոր մրցանակներից բացի, Օլիմպիադայում սահմանված էին նաև հատուկ մրցանակներ ըստ վարկանիշային խմբերի։ Հայաստանի կանանց հավաքականն իր վարկանիշային խմբում նվաճել է արծաթե մեդալ, իսկ տղամարդկանց հավաքականը՝ բրոնզե մեդալ:

45-րդ Օլիմպիադան դարձել է պատմության մեջ ամենախոշորը: Տղամարդկանց պայքարին մասնակցել է 188, իսկ կանանց մրցաշարին՝ 169 թիմ: Հիշեցնենք, որ Հայաստանի կանանց հավաքականը Օլիմպիադայում գրավել էր 5-րդ տեղը, իսկ տղամարդկանց հավաքականը` 6-րդ։

The post Հայաստանի շախմատի հավաքականները հատուկ մրցանակներ են ստացել. Համաշխարհային 45-րդ Օլիմպիադա first appeared on MediaLab Newsroom-Laboratory.