ru24.pro
World News
Сентябрь
2024

«Սփյուռքի երիտասարդ դեսպան»-ները 15 օր կանցկացնեն Հայաստանում՝ մասնակցելով դասընթացի, ապա յուրաքանչյուր մասնակից ծրագրով նախատեսված աշխատանք կիրականացնի իր համայնքում

0
Երևան, Հայաստան (24․09․2024թ․) – Սեպտեմբերի 23-ին Երևանում մեկնարկեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը: Արդեն չորրոդ տարին իրականացվող ծրագիրը նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին՝ ընդլայնելու իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանն ու գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ նոր գիտելիքների, հմտությունների, գործնական նոր կապերի