Քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է առանց ակցիզային դրոշմապիտակների ծխախոտի իրացման և արտահանման փորձի դեպք․ պետությունից թաքցված 135.815.763 ՀՀ դրամ է վերականգնվել պետական բյուջե
0
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՍՊ ընկերության կողմից չվճարված հարկերից վերականգնվել է 135.815.763 ՀՀ դրամ: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հարկերից չարամտորեն խուսափելու մեխանիզմը, ինչպես նաև այն իրագործած անձանց ինքնությունը: Մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել