ru24.pro
World News
Сентябрь
2024

Տեղի է ունեցել բшխումների բնույթի փոփոխություն. Գանտահարյանը՝ Լիբանանում ստեղծված իրավիճակի մասին

0

Լիբանանի և Իսրայելի միջև տեղի է ունեցել ռազմական բախումների բնույթի փոփոխություն, այսինքն՝ նկատվում է հակամարտության անցում նոր փուլի, որի պայմաններում թեև բաց պատերազմ չի ընթանում, բայցևայնպես, առկա է մարտական գործողությունների ծավալների որոշակի ընդլայնում։   

«Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ անդրադառնալով Իսրայելի կողմից Լիբանանի հարավային շրջանների հրթիռակոծություններից հետո առաջացած իրավիճակին։  

«Այն տարածքները, որտեղ «Հեզբոլլահն» ունի ռազմական կենտրոններ, շարունակ թիրախավորվում են իսրայելական բանակի կողմից։ Այս անգամ հրթիռակոծման ենթարկվեցին նաև Բեյրութի հարավային արվարձանները։ Այսինքն՝ պոտենցիալ թիրախներ են բոլոր այն շրջանները, որտեղ ապրում են շիա համայնքները։ Այս պահին հատկապես Լիբանանի հարավային շրջաններից նկատվում են գաղթականների ալիքի  նախադրյալներ։ Իսրայելը խնդիր էր դրել իր հյուսիսային շրջանների անվտանգությունը վերականգնել, ինչը  նշանակում է՝ այնտեղից տարհանված բնակչությունը վերադարձնել: Դա պայմանավորված է նաև այդտեղ անվտանգային գոտի ձևավորելու նպատակադրությամբ։ Դա, նրանց մեկանբանությամբ, նշանակում է «Հեզբոլլահի» դիրքերի նահանջ»,- ասաց Գանտահարյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: