ru24.pro
World News
Сентябрь
2024

Զելենսկին պատմության մեջ մեծագույն առևտրականն է. Թրամփ (տեսանյութ)

0

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն աջակիցների հետ հանրահավաքում հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «պատմության մեջ մեծագույն առևտրականն է», գրում է politico.eu-ն:

«Ես տեսնում եմ, որ Զելենսկին այստեղ է (ԱՄՆ-ում-խմբ.): Կարծում եմ, որ Զելենսկին պատմության մեջ մեծագույն առևտրականն է: Ամեն անգամ, երբ նա գալիս է երկիր, նա հեռանում է 60 միլիարդ դոլարով», - ասել է Թրամփը Փենսիլվանիայում կայացած հանրահավաքում:

Հանրապետականների թեկնածուն  պնդել է, որ Ուկրաինայի նախագահը ցանկանում է, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթեն դեմոկրատները:

Թրամփը հավելել է, որ եթե հաղթի ընտրություններում, «առաջին բանը, որ կանի Զելենսկիին ու Պուտինին զանգահարելն է»:

«Ես կասեմ՝ դուք պետք է գործարք կնքեք, սա խելագարություն է», - նշել է Թրամփը։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: