ru24.pro
World News
Сентябрь
2024

Եռաբլուրում մենք տանն ենք, որովհետև այստեղ են ննջում մեր նվիրյալները. զոհվածի մայր

0

Հայրենիքի հանդեպ սերն արտահայտվում է վտանգի պահին, երբ պետք է զոհաբերել սեփական կյանքն Արցախին: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Արցախի» կանչը հուշակոթողի բացման ժամանակ ասաց զոհված զինծառայողներից մեկի մայրը:

«Դժվար է անցյալով խոսել իմ սեփական որդու ու մի ամբողջ մատղաշ սերնդի մասին: Բոլորիս այստեղ ընդհանուր վիշտն է համախմբել: Եռաբլուրում մենք որոշ չափով մեր հայրենիքում ենք, որովհետև այստեղ են ննջում հայրենիքի նվիրյալները, այն հերոսները, որոնք տվեցին իրենց ամենաթանկը՝ կյանքը: Այստեղ՝ Եռաբլուրում, մենք տանն ենք: Արցախցիներիս պատուհասած արհավիրքից մեկ տարի անց էլ շատերի ճակատագիրը դեռ շարունակում է անհայտ մնալ, 2020-ից հետո բախտավոր էին այն ծնողները, ում երեխաներն ունեին գերեզման»,- ասաց զոհվածի մայրը: