ru24.pro
World News
Сентябрь
2024

ՊՍԺ-ն ներկայացրել է 3-րդ խաղաշապիկը

0

ՊՍԺ-ն ներկայացրել է 2024/2025 մրցաշրջանի երրորդ համազգեստը: 

«ՊՍԺ»-ն և Jordan-ը այսօր ներկայացնում են իրենց նոր՝ երրորդ խաղաշապիկը 2024/2025 մրցաշրջանի համար, որի դիզայնը խորհրդանշում է փարիզյան շքեղության և մարզական կատարելության համադրությունը։ Այս բաց վարդագույն համազգեստը, զարդարված սև շերտով, արտացոլում է երկու բրենդների ձգտումը՝ համադրել էլեգանտությունն ու համարձակությունը, միաժամանակ արտահայտելով ակումբի նոր սերնդի յուրահատուկ ոգին»,- նշվում է ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն առաջին անգամ նոր խաղաշապիկով հանդես կգա սեպտեմբերի 27-ին, Լիգա 1-ի 6-րդ տուրում կայանալիք «Ռենի» դեմ հանդիպմանը: