Վահե Հակոբյանի եղբայրը և ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Նարեկ Ամբարյանը կալանավորվել են
0
«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը և ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Նարեկ Ամբարյանը կալանավորվել են։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Երկուսի նկատմամբ էլ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Կարեն Հակոբյանը կալանավորվել է երկու, Նարեկ Ամբարյանը՝ մեկ ամսով։
Ավելի վաղ հայտի էր դարձել, որ «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում։
The post Վահե Հակոբյանի եղբայրը և ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Նարեկ Ամբարյանը կալանավորվել են first appeared on MediaLab Newsroom-Laboratory.