«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Շտեգենի վնասվածքի վերաբերյալ
«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել թիմի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի վնասվածքի վերաբերյալ։
«Բժշկական հետազոտությունները հաստատել են, որ Մարկ-Անդրե տեր Շտեգենը աջ ծնկի խաչաձև կապանների ամբողջական պատռվածք ունի: Այսօր՝ սեպտեմբերի 23-ին դարպասապահը վիրահատության կենթարկվի, որից հետո մենք թարմացված տեղեկատվություն կտրամադրենք ֆուտբոլիստի վիճակի մասին»,- ասվում է «Բարսելոնայի» մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Տեր Շտեգենը վնասվածք էր ստացել «Վիլյառեալի» հետ Պրիմերայի 6-րդ տուրի խաղում։ Գերմանացի դարպասապահը պատգարակով դուրս է բերվել խաղադաշտից։