ru24.pro
World News
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23
24
25
26
27
28
29
30

Հաշվեքննիչ պալատի նախկին նախագահը, կինը և դուստրը հրավիրվել են դատախազություն

0

Հաշվեքննիչ պալատի նախկին նախագահ Լևոն Յոլյանին, նրա կնոջը` Անուշ Ասլանյանին և Մերի Յոլյանին հրավիրել են ՀՀ դատախազություն։ Տեղեկությունը հրապարակված է պաշտոնական հայտարարությունների «Ազդարար» համակարգից։

Համաձայն հրապարակման՝  նրանք դատախազություն են հրավիրվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում։

Ծանուցման համաձայն` նրանց պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացվում, որի արդյունքում ամփոփագիր է կազմվել։

Լևոն Յոլյանը պետք է դատախազություն ներկայանա հոկտեմբերի 3-ին` ժամը 10։30-ին, Անուշ Ասլանյանը`10։50-ին, իսկ Մերի Յոլյանը`11։10-ին։