ru24.pro
World News
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23
24
25
26
27
28
29
30

Ալեն Սիմոնյանն` ընդդեմ լրագրող Անժելա Թովմասյանի գործով դատական նիստին հայցվոր կողմը չէր ներկայացել. փաստաբան

0

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն` ընդդեմ լրագրող Անժելա Թովմասյանի, գործով դատական նիստին հայցվոր կողմն այսօր չէր ներկայացել: Թովմասյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախորդ դատական նիստին հայցվոր կողմը միջնորդել էր հետաձգել նիստը, իրենք չէին առարկել:

«Այս նիստին հայցվոր կողմը պարզապես չէր ներկայացել: Եթե հաջորդ նիստին էլ չներկայանան, ապա դատարանը պետք է առանց քննության թողնի Ալեն Սիմոնյանի հայցը»,- ասաց նա:

Հարցին՝ ինչու է հայցվոր կողմը դեմ, որպեսզի դատական նիստերը լուսաբանվեն, Ալումյանն ասաց.

«Հավանաբար իրենք հասկանում են, որ այս գործի շրջանակներում այնքան էլ շահեկան վիճակում չեն՝ առվազն հանրային ընկալման տեսանկյունից»: