ru24.pro
World News
Сентябрь
2024

Ակնկալում եմ աշխատել Բարրոյի հետ, ամրապնդելու ՀՀ-Ֆրանսիա բարեկամությունը, շարունակելու համատեղ ջանքերը մեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ․ Միրզոյան

0

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում գրառում է արել՝ շնորհավորելով Ֆրանսիայի ԱԳ նորանշանակ նախարարին և շնորհակալություն հայտնելով ԱԳ նախկին նախարարին։

«Ջերմորեն շնորհավորում եմ Ժան Բարրոյին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Ֆրանսիայի ազդեցությանը ծառայելու իր բարձր առաքելության մեջ։ Ակնկալում եմ աշխատել նրա հետ՝ ամրապնդելու Հայաստան-Ֆրանսիա բարեկամությունը և շարունակելու համատեղ ջանքերը մեր տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ»,- գրել է նա։

Ֆրանսիայի ԱԳ նախկին նախարար Ստեֆան Սեժուրներին շնորհակալություն հայտնելով համագործակցության համար՝ Միրզոյանը գրել է․

«Իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում մեր համագործակցության համար, որը հիմնված է Հայաստան-Ֆրանսիա ամուր բարեկամության վրա, որը մենք հաստատել ենք Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերության ամրապնդման և հարավկովկասյան տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու այս կարևոր ժամանակաշրջանում։ Մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ ապագայում»։