ru24.pro
World News
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22
23
24
25
26
27
28
29
30

Տարածաշրջանում ռազմական էսկալացիան չի բխում Իսրայելի շահերից․ Քիրբի

0

Տարածաշրջանում ռազմական էսկալացիան չի բխում Իսրայելի շահերից։

Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

Տարածաշրջանում ռազմական էսկալացիան չի համապատասխանում «Իսրայելի լավագույն շահերին», քանի որ Իսրայելի և Լիբանանի սահմանի երկայնքով աճող լարվածությունը հանգեցրել է լայնամասշտաբ պատերազմի մտավախության։

«Մենք չենք կարծում, որ այս ռազմական հակամարտության սրումը բխում նրանց շահերից», - ասել է Քիրբին ABC-ին տված հարցազրույցում՝  հավելելով, որ ԱՄՆ-ն «այս մասին անմիջականորեն ասել է մեր իսրայելցի գործընկերներին»։

«Լարվածությունն այժմ շատ ավելի բարձր է, քան ընդամենը մի քանի օր առաջ», - ասել է Քիրբին: