Իսրայելն այժմ շահագրգռված չէ Լիբանանի հետ պատերազմով․ Իսրայելի նախագահ
Իսրայելը չի ցանկանում պատերազմ սկսել Լիբանանի հետ, սակայն չի կարող չարձագանքել շիական «Հեզբոլլահ» շարժման սպառնալիքին։
Այս մասին Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հայտարարել է բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Իսրայելն այժմ շահագրգռված չէ Լիբանանի հետ պատերազմով։ Մենք չենք ուզում պատերազմել»,- ասել է նա: Բայց Լիբանանը գրավվել է ահաբեկչական կազմակերպության կողմից, որը նաև քաղաքական կուսակցություն է և կոչվում է «Հեզբոլլահ»,- ավելացրել է Հերցոգը:
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հերքել է Թել Ավիվի մասնակցությունը Լիբանանում փեյջերների պայթեցման գործողությանը:
«Ես անմիջապես հերքում եմ որևէ առնչություն այս կամ այն գործողությանը»,-հայտարարել է նախագահը բրիտանական Sky News հեռուստաալիքի եթերում: