ru24.pro
World News
Сентябрь
2024

Ուկրաինան բանակցություններ է վարում Gripen և Eurofighter կործանիչներ ձեռք բերելու շուրջ․ Ուկրաինայի պաշտպանության նախարար

0

Ուկրաինան գործընկեր երկրներից ակնկալում է ոչ միայն F-16 կործանիչների, այլ նաև ֆրանսիական Mirage-2000-ի մատակարարում, ինչպես նաև բանակցում է շվեդական Saab JAS-39 Gripen-ի և գերմանա-բրիտանական Eurofighter Typhoon-ի մատակարարումներ։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հեռուստամարաթոնի շրջանակներում տված հարցազրույցում։

Մասնավորապես, Ումերովը հայտարարել է F-16-ի մատակարարման պարտավորությունների, Mirage-2000-ի պարտավորությունների մասին։

«Շուտով կունենանք արդյունքներ, որոնց մասին կհայտարարենք։ Հուսով եմ՝ շուտով կտեղեկացնենք»,- ասել է նախարարը։