ru24.pro
World News
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22
23
24
25
26
27
28
29
30

Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհին «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

0

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13։20-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհահատվածում՝ նոր կառուցված Հյուսիս-հարավ ճանապարհին, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդն ու 1 ուղևոր տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորի ինքնությունը