ru24.pro
World News
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22
23
24
25
26
27
28
29
30

ՀՀ-ում առաջիկա 3 օրը սպասվում է անձրև և ամպրոպ

0

Սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը՝ ժամանակ առ ժամանակ հանրապետության շրջանների զգալի մասում,  23-ի ցերեկը, 24-ին՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 22-ի երեկոյան ժամերին, 23-ի գիշերը առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-ին ցերեկային ժամերին կբրձրանա 2-4 աստիճանով։ 

Երևանում՝ սեպտեմբերի 22-ին կեսօրից հետո, 23-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է, 24-ի ցերեկը հնարավոր է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 24-ի գիշերը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։