ru24.pro
World News
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22
23
24
25
26
27
28
29
30

Իրանը ներկայացրել է նորագույն հարձակողական ԱԹՍ, «Ջիհադ» և «Զուհաիր» բալիստիկ հրթիռներ

0

Թեհրանում, ի պատիվ Սրբազան պաշտպանության շաբաթվա, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ներկայությամբ տեղի է ունեցել Իրանի զինված ուժերի հանդիսավոր զորահանդես։

Միջոցառման ժամանակ առաջին անգամ ցուցադրվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նորագույն կամիկաձե հարձակողական անօդաչու թռչող սարքը՝ «Շահեդ-136Բ»:

Բացի այդ, ներկայացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հեղուկ վառելիքով գործող նորագույն բալիստիկ հրթիռը՝ «Ջիհադ»-ը։ Այն հագեցած է հզոր պայթուցիկ լիցքով անջատվող մարտագլխիկով և ունի 1000 կիլոմետր հեռահարություն։

Նարկայացվել է նաև «Զուհաիր» մարտավարական բալիստիկ հրթիռը՝ 500 կմ հեռահարությամբ: Ինչպես նկատում է աղբյուրը, տարածաշրջանում ամերիկյան բազաները գտնվում են այս հրթիռների շառավղում։