ru24.pro
World News
Сентябрь
2024

Ճապոնիայում հորդառատ անձրևների պատճառով շուրջ 30 հազար բնակչի տարհանում է հայտարարվել (տեսանյութ)

0

Ճապոնական Հոնսյու կղզու արևմուտքում 1975 թվականից ի վեր ամենաուժեղ տեղատարափ անձրևներ են տեղում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ NHK հեռուստաալիքին հղումով, Իսիկավա պրեֆեկտուրայում 29,750 բնակչի խորհուրդ է տրվել տարհանվել։

Հաղորդվում է , որ տեղատարափ անձրևների ու հեղեղների հետևանքով մեկ մարդ անհետ կորած է համարվում։ Հայտարարվել է վտանգի չորրորդ՝ նախավերջին մակարդակ։ Սա ենթադրում է, որ բնակչությանը խորհուրդ է տրվում տարհանվել, քանի դեռ կա նման հնարավորություն։

Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը Իսիկավա պրեֆեկտուրայում «առատ տեղումների պատճառով հատուկ վտանգ» է հայտարարել։ Սա նշանակում է, որ այս տարածքում վերջին տասնամյակների ընթացքում ամենաառատ տեղումներն են արձանագրվել, ինչը կարող է մարդկանց կյանքի համար վտանգավոր իրավիճակ ստեղծել։

Նշվում է, որ տարհանում է հայտարարվել Վաձիմա և Սուձու քաղաքներում, որոնք 2024 թվականի հունվարի 1-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժերից ամենից շատ տուժած քաղաքներն են։ Առավոտյան 10։00-ի դրությամբ Վաձիմայում արդեն իսկ ռեկորդային քանակությամբ տեղումներ էին գրանցվել։

Հեղեղված փողոցների կադրերը կարող եք տեսնել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։