«Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենը պարգևատրվել է «Երախտագիտության» մեդալով
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել «Երախտագիտության» մեդալով պարգևատրել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին և «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Օլեգ Բելոզերովին:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և Հայաստանում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետևանքների վերացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար»։
Հիշեցնենք՝ ՀԿԵ-ն 2 մլն դոլար է ծախսել Հայաստանում մայիսյան ջրհեղեղի հետևանքով վնասված հատվածները վերականգնելու համար։