Մեծ Բրիտանիայի թագավորն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել են Անկախության տոնի առթիվ
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանին՝ Հանրապետության Անկախության տոնի առթիվ։
«Շնորհավոր Անկախության տոնը, Հայաստա′ն։
Քանի որ դուք և Հայաստանի ժողովուրդը նշում եք Ձեր Անկախության տոնի հատուկ առիթը, ես և կինս մեծ հաճույքով մեր սրտանց շնորհավորանքներն ենք փոխանցում Ձերդ Գերազանցությանը և հայ ժողովրդին։
Ես գնահատում եմ մեր ազգերի միջև կապը և հուսով եմ, որ մեր երկրները կարող են շարունակել սերտորեն համագործակցել կարևոր գլոբալ հարցերի շուրջ՝ լինեն դրանք խաղաղության և բարգավաճման, թե շրջակա միջավայրի ու կլիմայի փոփոխության հարցեր, որոնք գալիք տարիների ընթացքում օգուտ կբերեն մեր ապագա սերունդներին:
Ես և կինս, օգտվելով առիթից, ցանկանում ենք Ձեզ և բոլոր հայերին հղել մեր ջերմ բարեմաղթանքները գալիք տարվա համար», - նշել է նա։
ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ X-ում հայերենով գրառում անելով։
«Կեցցե ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը։ Եկեք հիշենք բոլոր նրանց, ում զոհողությունների շնորհիվ դա հնարավոր դարձավ», - գրել է նա։