ru24.pro
World News
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21
22
23
24
25
26
27
28
29
30

ԱՄՆ-ում կարծում են, որ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հակամարտության հնարավոր սրացումը կհանգեցնի լայնածավալ պատերազմի. Politico

0

Ամերիկյան իշխանությունների գնահատմամբ՝ առաջիկա օրերին Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շիա շարժման միջև մարտերը զգալիորեն կսրվեն, ինչը կարող է հանգեցնել նրանց միջև լայնածավալ պատերազմի: Այս մասին հայտնում է ամերիկյան Politico պարբերականը:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի վարչակազմի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ նշել են, որ իրավիճակի վերջին վերլուծությունը վկայում է լարվածության նվազման հասնելու բարդ լինելու մասին: Ամերիկացիների անհանգստությունն աճել է հատկապես այն բանից հետո, երբ Իսրայելը պայթեցրել է «Հեզբոլլահ»-ի մի շարք անդամների փեյջերները, ռադիոհաղորդակցության միջոցները և Բեյրութի բնակելի շենքերից մեկը, որի հետևանքով, ինչպես նշվում է, սպանվել է նշված շարժման բարձրաստիճան հրամանատար Իբրահիմ Աքիլը:

Politico-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ մասնավոր գնահատականները հակասում են Սպիտակ տան պաշտոնական հայտարարությանն առ այն, որ հետագա արյունահեղությունը դեռ հնարավոր է կանխել դիվանագիտական միջամտությամբ: Ավելի վաղ Սպիտակ տան խորհրդական Ջոն Քիրբին լրագրողների հետ զրույցում նշել էր, որ խնդրի դիվանագիտական լուծումը դեռևս իրատեսական է: «Իսրայելի և Լիբանանի սահմանին պատերազմն անխուսափելի չէ: Կշարունակենք ամեն ինչ անել այն կանխելու համար»,- ընդգծել էր նա:

Նշվում է, որ Իսրայելը Վաշինգտոնին հայտնել է դիվանագիտական լուծման հասնելու մտադիրության մասին, որի համար, սակայն, անհրաժեշտ է ռազմական գործողությունների միջոցով ճնշում գործադրել «Հեզբոլլահ»-ի վրա։ Միաժամանակ, ամերիկացի պաշտոնյաները պարբերականին տեղեկացրել են, որ առաջիկա օրերին սպասվում է իրավիճակի վատթարացում, քանի որ «Հեզբոլլահ»-ն այս կամ այն կերպ հակահարված է հասցնելու Իսրայելին։