ՔՊ-ում փոշմանել են, չեն ուզում ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին հարևան դառնալ․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է՝ 2022 թվականից Կառավարության շենքի մոտակայքում՝ Հանրապետության 47 հասցեի պետական սեփականություն հանդիսացող երկհարկանի շենքի առաջին հարկը ՔՊ-ն վարձակալել էր եւ ամիսներ շարունակ այնտեղ վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում: Տարածքն անգամ կահավորել էին, բարեկարգել, դիմացի մայթը հիմնովին փոխել, աղբամանները հեռացրել, որ ՔՊ-ն Սայաթ Նովայի գրասենյակից տեղափոխվի կենտրոն` ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հարեւանությամբ: Ամիսներ առաջ նորոգումն ավարտվել է, սակայն ՔՊ-ն այդպես էլ չի տեղափոխվել:
Տեղեկացանք, որ փոշմանել են` չեն տեղափոխվելու Կառավարությանը կից գրասենյակ եւ այդ տարածքի վարձակալության պայմանագիրը չեղյալ է արել: Այժմ 843,83 քմ մակերեսով տարածքի վարձակալության համար նոր մրցույթ է հայտարարվել՝ Պետգույքի վարչության կողմից: Տարածքը կտրամադրվի 10 տարի ժամկետով, ամսական նվազագույն վարձավճարը սահմանված է 10,3 մլն դրամ: Պատճառը մենք չկարողացանք պարզել: Հավանաբար ՔՊ-ում չեն ուզում խոշորացույցի տակ գտնվել, որ ամեն վայրկյան ընդդիմադիր ուժերը տեսնեն, թե ով մտավ, ով դուրս եկավ գրասենյակ»։
Մանրամասները՝ այստեղ։