Իսրայելի զինվորականները պատրաստ են ցանկացած իրադարձությունների. Դանիել Հագարի
Իսրայելի զինվորականները պատրաստ են ցանկացած իրադարձությունների Բեյրութի հարվածից հետո, որտեղ «Հեբոլլահի» մի քանի հրամանատարներ են սպանվել։
Այս մասին ճեպազրույցում ասել է իսրայելական բանակի խոսնակ Դանիել Հագարին։
«Մենք պատրաստ ենք իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի, բայց առայժմ ոչ մի փոփոխություն չկա թիկունքային հրամանատարության հրահանգներում՝ Իսրայելի քաղաքացիական բնակչության համար։
Կարող են լինել տարբեր իրավիճակներ հյուսիսում, բայց մենք պատրաստ ենք անհապաղ տեղեկացնել Իսրայելի քաղաքացիներին թիկունքային հրամանատարության հրահանգներում ցանկացած փոփոխության մասին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Լիբանանի տարածքից շուրջ 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։