ru24.pro
World News
Сентябрь
2024

Դատարանը Հրայր Թովմասյանին մեղավոր ճանաչեց՝ ազատելով քրեական պատասխանատվությունից

0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում հրապարակվեց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործով վերդիկտը։

Դատարանը Թովմասյանին մեղավոր ճանաչեց 2 դրվագով, սակայն ազատեց քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու պատճառաբանությամբ։

Հիշեցնենք՝ պաշտպանական ճառով հանդես գալու առաջին իսկ օրվանից՝ ՍԴ դատավորը պնդեց՝ այս դատավարությունը Հրայր Թովմասյանի մասին չէ, հետևաբար իր պաշտպանական ճառն էլ չի լինելու միայն Հրայր Թովմասյանի մասին։ Նա ասաց՝ դատավարության սկիզբը, ընթացքն ու ավարտը շատ ավելի խորքային են, ու այս դատավարության ավարտից հետո այս հետևանքներն ավելի են խորանալու։

The post Դատարանը Հրայր Թովմասյանին մեղավոր ճանաչեց՝ ազատելով քրեական պատասխանատվությունից first appeared on MediaLab Newsroom-Laboratory.