ru24.pro
World News
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները հնարավոր դարձան մեր ամոթալի լռության շնորհիվ․ Միրիամ Լեքսման

0

Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը հնարավոր եղավ աշխարհի ամոթալի լռության շնորհիվ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «X»-ի իր էջում գրել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։

«Մեկ տարի է անցել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից, որոնք հնարավոր դարձան մեր ամոթալի լռության շնորհիվ: Մենք չենք կարող մոռանալ այդ ողբերգությունը և պետք է շարունակենք պնդել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, զոհերին աջակցելու և Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը պաշտպանելու հարցում»,- գրել է պատգամավորը։

Պատգամավորը նաև արձագանքել է Եվրամիությունում Ադրբեջանի առաքելության ղեկավար Վագիֆ Սադիկովին, ով «X»-ի միկրոբլոգում գրել է, որ «մի անհանգստացեք, դուք «ամոթով լռել եք» նաև շատ այլ բաների մասին»։

«Հարգելի դեսպան, դուք պետք է իմանաք, որ ես դեմ եմ եղել այն տառապանքներին, որոնք նախագահ Ալիևի ռեժիմը պատճառել է Լեռնային Ղարաբաղի մնացած հայ բնակչությանը, բայց նաև բացահայտ խոսել եմ Ադրբեջանում նրա ռեժիմի կողմից Մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին»,- պատասխանել է Միրիամ Լեքսմանը։

The post Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները հնարավոր դարձան մեր ամոթալի լռության շնորհիվ․ Միրիամ Լեքսման first appeared on MediaLab Newsroom-Laboratory.