Արմեն Գրիգորյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացին
0
Սեպտեմբերի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ոլորտում իրականացվող համագործակցության ամրապնդմանը։ Կողմերը շեշտել են նաև երկկողմ բազմաոլորտ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացին։