ru24.pro
World News
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ

0

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 20-21-ն առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։

Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

The post Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.