ru24.pro
World News
Сентябрь
2024

Ավտովթար Տաշիր-Սարատովկա ճանապարհին. կան երկու զոհ և մեկ տուժած

0

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:18-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Սարատովկա ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Opel, VAZ (վարորդ՝ Ս. Խ.) մակնիշի ավտոմեքենաները և DAF մակնիշի բեռնատարը. ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել խոշոր եղջերավոր կենդանու. վերջինս անկել է:

Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Գ.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Փրկարարները VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Գ. Խ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ մահացել են:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

The post Ավտովթար Տաշիր-Սարատովկա ճանապարհին. կան երկու զոհ և մեկ տուժած first appeared on MediaLab Newsroom-Laboratory.