ru24.pro
World News
Сентябрь
2024

ՀՀ-ում վերջին 6 օրում հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 20 դեպք

0

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ Հայաստանում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 128 դեպք, որից 20-ը՝ սեպտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում։ Արևմտյան Նեղոսի տենդի փոխանցողը կուլեքս ցեղի մոծակներն են, որոնք վարակվում են թռչուններից:

Այս հիվանդության համար հատուկ պատվաստանյութ չկա: 80 տոկոս դեպքերում հիվանդությունը ընթանում է գրեթե առանց ախտանշանների: Ծանր դեպքերը, որոնք ուղեկցվում են նյարդային համակարգի ախտահարմամբ, այդ թվում՝ մենինգիտի և էնցեֆալիտի երևույթներով, դիտարկվում են մինչև 1 տոկոս դեպքերում:

Այս հիվանդության համար հատուկ դեղամիջոց չկա: Իրականացվում են ընդհանուր բուժական միջոցառումներ՝ ուղղված վիճակի լավացմանը: Արևմտյան Նեղոսի տենդը նույնպես ունի սեզոնայնություն: Հիմնական սեզոնը հունիսից հոկտեմբեր ժամանակահատվածն է, առավել մեծ ակտիվություն դիտվում է հուլիսից օգոստոս ժամանակահատվածում:

The post ՀՀ-ում վերջին 6 օրում հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 20 դեպք first appeared on MediaLab Newsroom-Laboratory.